Կես միլիոն չինացիներ ԱՀԿ-ից պահանջում են ԱՄՆ-ում ստուգել կենսալաբորատորիան

88

Համացանցի կես միլիոնից ավելի օգտատերեր Չինաստանում ստորագրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղված բաց նամակը, որում պահանջում են հետաքննել իրավիճակը Ֆորտ-Դեթրիք ռազմաբազայի ամերիկյան կենսաբանական լաբորատորիայում՝ «հետագա համաճարակները կանխելու» համար, հաղորդում է չինական Global Times թերթը։

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ծագման հավանականությունը։ Հետո նա հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է լաբորատորիաների և հետազոտական հիմնարկների աուդիտ անցկացնել  այն շրջաններում, որտեղ 2019 թ․ դեկտեմբերին Covid-19-ի առաջին դեպքերն են արձանագրվել։

ՉԺՀ բնակիչների բաց նամակում նշվում է, որ հաջորդ համաճարակը կանխելու համար ԱՀԿ-ն պետք է ուշադրություն դարձնի հատկապես ԱՄՆ բանակի՝ վարակիչ հիվանդությունների ինստիտուտին Ֆորտ-Դեթիք ռազմաբազայում  (Մերիլենդ), որտեղ, ինչպես պնդում են, վտանգավոր և վարակիչ վիրուսներ են պահվում՝ Էբոլա, SARS, MERS և ծաղկախտ։ Դրանցից յուրաքանչյուրի արտահոսքը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

«2019 թ․ աշնանը այդ լաբորատորիայից արտահոսք է եղել մինչև Covid-19-ի համավարակը, սակայն ԱՄՆ-ը նման տեղեկությունները չի հրապարակում՝ ազգային անվտանգության պատրվակով»,- ասվում է նամակում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Հավանայի ախտանիշ»․ ԱՄՆ-ն հետազոտում է իր դիվանագետների առեղծվածային հիվանդությունը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 92 նոր դեպք, 96 առողջացած, 3 մահ