‘Կերազեի, որ նրան հաջորդող նախագահները նրա մեկ տասներորդի չափ արած լինեին’

1137

«Խորը կսկիծով տեղեկացա ՀԱԿ առաջնորդի որոշման մասին: Ոչ մի այլ մեկնաբանություն չեմ ուզում թողնել, քանի որ քաղաքական գործիչ չեմ ու քաղաքական հոտառություն չունեմ: Միայն կասեմ, որ հպարտ եմ, քանի որ եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհը 1988թ.-ից մինչ օրս: Հպարտ եմ, որ եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը 2008թ. ընտրություններին: Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջությամբ իր պարտքն ու պահանջը կատարել է իր հայրենիքի նկատմամբ: Կերազեի, որ նրան հաջորդող նախագահները նրա մեկ տասներորդի չափ արած լինեին Հայաստանի համար»,- Galatv.am-ի հետ կիսվել է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Եթե «Ռեալի» երկրպագուները իմ հասցեին սուլում են, ապա դա հրաշալի է’
Հաջորդ հոդվածը‘Վահե Աղաքարյան. «Նրա անունը գրելը մեծ պատիվ է. իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ!!!»’