‘
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր երեկոյան, ինչպես և սպասվում էր, մերժեց հանձնաժողովում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները: Այս մասին հանտնում է Ազատություն ռ/կ-ը:
ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորեց դիմումի վրա «Բարեւ Երեւան»-ին անդամակցող բոլոր կուսակցությունների կնիքների բացակայությամբ:
‘