‘
Գյումրին և հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում, ըստ ԿԸՀ-ի, 13 հազար 337 ձայնով առաջատարը ինքնառաջադրված Արման Սահակյանն է, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը:
Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը ԿԸՀ-ի թվերով հավաքել է 3 հազար 237 ձայները:
Ավանն ամբողջությամբ և Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով, 18 հազար 805 ձայնով պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցությունը ներկայանցող Ռոբերտ Սարգսյանը:
«Ժառանգություն» կուսացկության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը 3 հազար 680 ձայն է հավաքել:
‘