‘ԿԸՀ-ն ընտրագրավը չվճարած թեկնածուներին 48 ժամ ժամանակ տվեց’

1025

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 48 ժամ ժամանակ տրամադրել 7 թեկնածուներին, որպեսզի վերջիններս ներկայացնեն ընտրագրավը վճարելու մասին անդորրագրերը, բացառությամբ՝ Մհեր Հայրապետյանի, որի հարցը կհետաձգվել է 1 ժամով: Այս մասին iLur.am-ին հայտնեց ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Այսինքն՝ մեկ ժամից ևս ԿԸՀ նիստ կգումարվի, և կքննարկվի Մհեր Հայրապետյանի հայցը, որովհետև նա տեղում ներկայացրեց դիմում»,- նշեց նա:

Անդորրագրերը ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 10-ն է, մինչև ժամը 14:00-ն: Հիշեցնենք, որ ընտրագրավի վճարման անդորրագիրը ԿԸՀ դեռեւս չեն ներկայացրել Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Լեւի Այվազյանը, ֆիզիկոս Մհեր Արամայիսի Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Սերգեյի Հարությունյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը:

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե. Իսպանիան գտնվում է ֆուտբոլային աշխարհի գագաթնակետում’
Հաջորդ հոդվածը‘Էնդի Ուորհոլն աճուրդների ամենաեկամտաբեր նկարիչն է’