‘ԿԸՀ-ն կհետևի ԶԼՄ-ների հրապարակումներին ‘

799

Հայաստանի ՀանրապետությանԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ, իսկ խախումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում համակարգել դրանք և ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները կհրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Մադրիդը ետ չմնաց «Բարսելոնայից»’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ. Թանաքանյութի հետ կապված դեռևս ոչ մի խնդիր չկա ‘