‘ԿԸՀ-ն կուսումնասիրի նախագահական ընտրությունների թեկնածուների փաստաթղթերը’

829

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկայում նիստ կհրավիրի ու կուսումնասիրի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուների փաստաթղթերը: Այս մասին iLur.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Փաստաթղթերում անճշտությունների դեպքում նրանց կտրվի 48 ժամ ժամանակ՝ այդ անճշտությունները շտկելու համար»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ ընտրագրավի վճարման անդորրագրեր ներկայացրել են միայն յոթ թեկնածուներ՝ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Ասադի խաղաղ պլանն անվանել է «իրականությունից կտրված»’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը մեկ կիլոգրամ կոնֆետ է նվիրել յուրաքանչյուր երեխայի’