‘ԿԸՀ-ն հաստատել է «Ծառուկյան»-ի երեք նոր պատգամավորների մանդատները’

2013

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ալիկ Պետրոսի Եղիկյանի թեկնածությունը` հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:

ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային Ժողովի  «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 7  տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին և Նորա Սեդրակի  Առուստամյանին տալու վերաբերյալ: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը մանկական միջոցառում արտոնելիս անտեսել է անվտանգության նորմերը’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը մեկնաբանել է Մակրոնի խոսքը ռուսական ԶԼՄ-ների «պրոպագանդա» լինելու մասին’