‘ԿԸՀ-ն հրապարակել է առաջին տվյալները. «Ամենաակտիվը» սյունեցիներն են, պասիվը՝ շիրակցիները’

675

ԿԸՀ հրապարակած տվյալներով, ժամը 11-ի դրությամբ նախագահի ընտրություններին հանրապետության ողջ տարածքում մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 10,92%-ը:

Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 15,13 տոկոս, այնուհետեւ՝ Արարատում (14,46%) եւ Տավուշում (13,26%):

Գեղարքունիքում ընտրություններին մասնակցել են քվեարկութան իրավունք ունեցողների 12,85%-ը, Լոռիում՝ 11,68, Երեւանում՝ 10,58, Արագածոտնում՝ 9,99, Կոտայքում՝ 9,76, Վայոց Ձորում՝ 9,68, Արմավիրում՝ 8,41 տոկոսը:

Ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Շիրակում՝ 7,96%:

Նախորդ հոդվածը‘Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում ավելացել է տասնմեկ միլիարդատեր’
Հաջորդ հոդվածը‘Դեռ պարզ չի՝ Սերժ Սարգսյանի հորդորը տեղ հասե՞լ է ‘