‘
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնակի բավարարել է Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կողմից Տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումների դեմ ներկայացված բողոքները:
Մասնավորապես, թիվ 8 տարածքային հանձնաժողովի թիվ 10ա որոշումը ճանաչվել է անվավեր Տաթև Խաչատրյանի, Լենա Զաքարյանի և Մոնիկա Անտոնյանի մասով, իսկ թիվ 22 տըհ-ի թիվ 7ա որոշումը` Անի Չատինյանի, Գագիկ Ապրեսյանի, Լիաննա Աբազյանի, Զոյա Չատինյանի, Հասմիկ Հարությունյանի, Սերինե Եսայանի, Գայանե Անտոնյանի, Վանիչկա Ղազարյանի, Լիլիթ Հարությունյանի, Մարինե Նահապետյանի, Օֆելյա Մաթևոսյանի, ինչպես նաև ԻԵՄ, ԹԻՀԿ, ԺԱԻ հկ-ների մասով :
«Քաղաքացի դիտորդից» տեղեկացնում են, որ թիվ 8 և 22 Տարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր պետք է կրկին քննության առնվեն նախաձեռնության դիտորդների արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ դիմումները:
ՏԸՀ-ներում նիստերը նշանակված են ժամը 15:00-ին և 16:00-ին:
‘