‘
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, հաղորդել է ճապոնական NHK հեռուստաընկերությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին: Հրթիռի արձակման մասին տեղեկացրել են նաև հարավկորեական գլխավոր շտաբից:
Հրթիռի թռիչքը տևել է 40 րոպե, հաղորդել են Տոկիոյից, երբ այն ցած է ընկել Ճապոնական ծովում: Ծովային անվտանգության ծառայությունը նախապես զգուշացրել է Ճապոնական ծովում գտնվող նավերի անձնակազմերին, որ իրենց նավի մոտ կարող է բալիստիկ հրթիռ ընկնել:
Վերջին մի քանի ամիսներին Հյուսիսային Կորեան կտրուկ մեծացրել է հրթիռների փորձարկումների թիվը: Փոխանցում է BBC-ն:
‘