‘ԿԺԴՀ-ը չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ չհարձակման պայմանագիրը’

671

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը ուրբաթ հայտարարել է, որ դուրս է գալիս Հարավային Կորեայի հետ չհարձակման պայմանագրից եւ չեղյալ է հայտարարում Կորեական թերակղզու միջուկազերծման մասին համատեղ հայտարարությունը եւ ընդհատում է երկու հարեւան երկրների միջեւ հեռախոսահին հաղորդակցությունը: Այս մասրն հաղորդում է «Ֆրանս Պրեսը»:

Հյուսիսկորեական իշխանությունների այս դեմարշը հաջորդեց ժամեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Փխենյանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին որոշմանը:

Նախօրեին բարձրաստիճան մի հարավկորեացի զինվորական հայտարարել էր, որ Հարավային Կորեան պատրաստ է հարվածել «ագրեսիայի աղբյուրին եւ հրամանատարական ուժերին», եթե ԿԺԴՀ-ը սադրանք իրականացնի եւ սպառնալիք ներկայացնի Հարավային Կորեայի բնակչությանը: Ավելի վաղ, Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ հրադադարի համաձայնագրից պատրաստվում է հրաժարվել մարտի 11-ին:

Իր հերթին, Հարավային Կորեայի նախագահ Պան Կին Հեն կոչ է արել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ զինված ուժերը ոժգնացված մարտական պատրաստականության բերել՝ «Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի հավանականության» կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:  

Նախորդ հոդվածը‘Հատված՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումից’
Հաջորդ հոդվածը‘«Կուբանը» Օզբիլիզի եւ Պիզելիի շնորհիվ հաղթեց Ռուսաստանի առաջնությունում’