ԿԺԴՀ-ի միջուկային ուժերն ամենաուժեղն են աշխարհում

246

ԿԺԴՀ-ի միջուկային ուժերը, Կորեայի աշխատանքային կուսակցության ղեկավարությամբ նպատակասլաց կերպով զարգանալու շնորհիվ, դարձել են ամենաուժեղն աշխարհում։

Այսպիսի կարծիք է հայտնել Rodong Sinmun թերթի լրագրող Թոն Թհե Գվանը։

Լրագրողը նշել է, որ ԿԺԴՀ-ի զինված ուժերը, որոնք «մարդիկ անվանում են» ուժեղագույնն աշխարհում, աչքի են ընկնում բարձր գաղափարական կայունությամբ և մարտունակությամբ։

Բացի դրանից, հոդվածում նշվում են 2023 թ․ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի մասնակցությամբ մի քանի ուրիշ խոշոր իրադարձություններ ևս, օրինակ՝ սեպտեմբերին մարտավարական միջուկային զենքով սուզանավի իջեցումը ջրի մեջ, որը լրագրողը համեմատում է առաջադեմ ծովային տերության շինարարության հետ։

 Հեղինակի խոսքով՝ «ամբողջ աշխարհը հսկայական հետաքրքրությամբ էր հետևում» պատմական այցին Ռուսաստան, որն ամրապնդեց ռուսաստանա-կորեական բարեկամությունը։

ԿԺԴՀ իշխանություններն ավելի վաղ սահմանել են Հրթիռային արդյունաբերության օրը, որը նշվում է նոյեմբերի 18-ին։ Այդ օրը 2022 թ․ արձակվել է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

Նախորդ հոդվածըՎաշինգտոնն ուզում է ուկրաինական հակամարտության դադարեցումը ներկայացնել որպես Կիևի նախաձեռնություն
Հաջորդ հոդվածըFIDE Grand Swiss․ Հայ շախմատիստների վերջնական արդյունքները