‘ԿԺԴՀ-ն անհեթեթ է համարում Սեուլի՝ համագործակցելու ցանկությունը’

3402

‘

ԿԺԴՀ  ԶԼՄ-ներն անհեթեթ են անվանել Հարավային Կորեայի հույսերը՝ պահպանելով թշնամական քաղաքականությունը Փհենյանի դեմ՝ բարելավելու միջկորեական հարաբերությունները:

Հարավային Կորեան երկուշաբթի առաջարկել էր ԿԺԴՀ-ին այս շաբաթ անցկացնել ռազմական ներկայացուցիչների բանակցություններ՝ Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու և Կարմիր խաչի ընկերությունների գծով երկխոսությունը վերսկսելու նպատակով: Պաշտպանական գերատեսչությունների բանակցություններն առաջարկվում էր անցկացնել հուլիսի 21-ին, իսկ Կարմիր խաչի ներկայացուցիչներինը՝ օգոստոսի 1-ին:

«Հարավային Կորեայի իշխանությունները պարում են ԱՄՆ-ի և պահպանողական միավորումների դուդուկի տակ՝ դրսևորելով անհեթեթ և համառ վարք…Հարավկորեական իշխանություններն արհամարհում են մեր բարի կամքի դրսևորումները և միջկորեական հարաբերությունները բարելավելու մեր փորձերը ազգային անկախության սկզբունքի հիման վրա՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների հարցում ջանալով ամրացնել կապերն ու համագործակցությունը արտաքին աշխարհի հետ: Այս դեպքում ինչպե՞ս մենք կարող ենք սպասել հարաբերությունների բարելավում, միավորում և հաշտություն Հյուսիսի և Հարավի միջև»,- ասվում է հյուսիսկորեական կենտրոնական լրատվամիջոցում հրապարակված հոդվածում:

Փոխանցում է ria.ru-ն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Լապշինը կարող է արտահանձնվել’
Հաջորդ հոդվածը‘«Ֆիրդուսնոցի» աշխատակիցներն ու շրջակայքի բնակիչները գնացել են կառավարություն’