Չորեքշաբթի ԿԺԴՀ-ն, ենթադրաբար՝ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմ, հաղորդել է Ճապոնիայի առափնյա պաշտպանությունը։
Ճապոնացի պահապանները տարածքում գտնվող նավերին կոչ են արել հրթիռի բեկորներ նկատելու դեպքում չմոտենալ դրանց, այլ անհապաղ կապվել իշխանությունների հետ։
Ճապոնիայի առափնյա պաշտպանության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած բալիստիկ հրթիռն արդեն ցած է ընկել, սակայն անկման վայրը չի նշվում։
Տարեսկզբից ԿԺԴՀ-ն 29 հրթիռ է արձակել, որոնցից 23-ը տարբեր տիպի բալիստիկ հրթիռներ են եղել։
Փոխանցում է tass.ru-ն։