ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

137

Հինգշաբթի ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։

Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալութունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեին։

Կոմիտեի տվյալներով՝ արձակումը կայացել է տեղական ժամանակով մոտավորապես 10։48, Կանվոնդո նահանգի Վոնսան քաղաքի շրջանից։

Հրթիռը թռել է մոտավորապես 240 կմ՝ 45 կմ առավելագույն բարձրությամբ, իսկ արագությունը հասել է 4 Մախի։

Նախորդ անգամ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ էր արձակել նոյեմբերի 9-ին։

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ հրթիռի արձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը խոստացել է կոշտ պատասխան տալ ԱՄՆ-ի լայնածավալ զսպման ամրացմանը և Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների ակտիվությանը տարածաշրջանում։ Ընդլայնված զսպման ամրապնդման մասին ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի առաջնորդները պայմանավորվել էին նոյեմբերի 13-ին Կամբոջայում եռակողմ գագաթնաժողովի ընթացքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴաշնային խորհրդում առաջարկում են սառեցնել ՌԴ-ն լքած գործարարների ակտիվները
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ