Չորեքշաբթի ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը, տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է Kyodo լրատվական գործակալությունը։
Լուրը հաստատել են նաև երկրի պաշտպանության նախարարությունը և ափի պաշտպանության ծառայությունը։ Վերջինս, մասնավորապես, առևտրանավերից պահանջել է Ճապոնական ծովի գոտում անվտանգության խիստ միջոցներ պահպանել և հետևել տեղեկատվությանը, նաև կոչ է արել ոչ մի դեպքում չմոտենալ հրթիռի լողացող բեկորներին՝ դրանք հայտնաբերելու դեպքում։
Ճապոնական կառավարական աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռն, ամենայն հավանականությամբ, ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել ԿԺԴՀ-ի իշխանություններին բալիստիկ հրթիռ արձակելու կապակցությամբ։
Փոխանցում է tass.ru-ն։