‘
Չորեքշաբթի ԱՄՆ-ի կողմից ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը ևս մի արդարացում է, որ Հյուսիսային Կորեան զարգացնի իր միջուկային ծրագիրը: Փհենյանից ԱԳՆ խոսնակի այս հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«ԱՄՆ-ի կողմից ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցների մասին օրենքն այլ բան չէ, քան ԿԺԴՀ-ի միջուկային ուժի արագ և հետևողական զարգացումից վախեցածների վերջին ճիգը… ԱՄՆ պատժամիջոցները միայն կրկնապատկել են մեր բանակի ու ժողովրդի անսասան կամքը, համախմբումն իրենց առաջնորդի շուրջ, ինչպես նաև մեծացրել են ԿԺԴՀ-ի պաշտպանունակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը՝ Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘