‘ԿԺԴՀ-ն խոստացել է անցկացնել նոր հրթիռամիջուկային փորձարկում’

935

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկիրը ծրագրում է առաջիկայում բալիստիկ հրթիռների և միջուկային մարտագլխիկների նոր փորձարկում անցկացնել:

Նրա խոսքով՝ ծրագրված փորձարկումները նպատակ ունեն ստուգելու Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցի հուսալիությունը:

Վերջին շաբաթների ընթացքում ԿԺԴՀ առաջնորդն արդեն մի քանի մարտաշունչ հայտարարություններ է արել: Դրանք բոլորը հաջորդել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը՝ ի պատասխան այդ երկրում ջրածնային ռումբի փորձարկման:

Փորձագետների կարծիքով՝ հնարավոր է, որ ԿԺԴՀ-ն ունի միջուկային մարտագլխիկներ, սակայն նրանք կասկածում են, թե այդ երկիրը միջոցներ ունի՝ դրանք նպատակակետերին հասցնելու համար: Մասնավորապես՝ կասկածելի են Փհենյանի հայտարարությունները փոքրացված մարտագլխիկներ պատրաստելու վերաբերյալ, որոնց չափերը հնարավորություն կտան դրանք օգտագործել թևավոր հրթիռների վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսը, հաղթելով առաջիկա ընտրություններում՝ վառելիքի սպառման գները կպակասեցնի առնվազն 25 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Ի պատասխան Անկարայի պայթյունի՝ Թուրքիան սկսել է ռմբակոծել Իրաքի քրդերին’