ԿԺԴՀ-ն հաստատել է միջուկային պետության կարգավիճակը

180
This picture released by Korea Central News Agency 12 April 2007, shows North Korea's parliament members clapping at the fifth session of the eleventh Supreme People's Assembly at the Mansudae Assembly Hall in Pyongyang, 11 April 2007. North Korea's parliament on 11 April sacked the country's premier Pak Pong-Ju and replaced him with transport minister Kim Yong-Il, state media said. The Supreme People's Assembly session "relieved deputy Pak Pong-Ju of premiership and elected deputy Kim Yong-Il premier of the cabinet of the DPRK (North Korea)," the official Korean Central News Agency said. AFP PHOTO / KCNA via KNS RESTRICTED TO EDITORIAL USE (Photo credit should read STR/AFP/Getty Images)

ԿԺԴՀ գերագույն ժողովրդական ժողովը ընդունել է «Օրենք միջուկային ուժերի ոլորտում քաղաքականության մասին», որն իրավաբանորեն հաստատում է միջուկային պետության կարգավիճակը։

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ուրբաթ օրը հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Օրենքում կետեր կան միջուկային ուժերի կառուցվածքի և հրամանատարության , նպատակների, միջուկային ուժերն օգտագործելու պայմանների և համապատասխան որոշում կայացնելու կարգի վերաբերյալ։ Մասնավորապես, նշվում է, որ ԿԺԴՀ-ն, լինելով «պատասխանատու միջուկային տերություն», միջուկային զենք չի փոխանցի այլ երկրների, տվյալներ չի փոխանցի միջուկային տեխնոլոգիաների, սարքերի և դրանց արտադրության համար անհրաժեշտ նյութերի վերաբերյալ։

Բացի այդ, ԿԺԴՀ-ն ընդգծել է, որ ապամիջուկայնացման բանակցություններ չի վարի, քանի որ միջուկային զենք ունենալը իր օրինական և անքակտելի իրավունքն է։

Միջուկային զենք կիրառելու պայմաններն են՝ ԿԺԴՀ-ի դեմ միջուկային զենք կիրառելը կամ կիրառման սպառնալիքը, երկրի ղեկավարության վրա հարձակումը, այդ թվում՝ ոչ միջուկային զենքի օգտագործմամբ, ռազմական գրոհը կարևոր ռազմավարական օբյեկտների վրա, ռազմական գործողությունների ձգձգումը կանխելու անհրաժեշտությունը։ Առանձին ընդգծվում է, որ նման հակահարվածներ կհասցվեն «ավտոմատ կերպով»՝ երբ սպառնալիքը հաստատող տվյալներ ստացվեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿառլ III՝ Մեծ Բրիտանիայի նոր թագավորը
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում պարզել են, որ Ռուսաստանն արկեր է գնում ԿԺԴՀ-ից