ԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններում

144

Ուրբաթ առավոտյան ԿԺԴՀ-ն միջմայրցամաքային հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում, Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կմ դեպի արևմուտք։

Երկրի պաշտպանության նախարարության գնահատականներով՝ սովորական հետագծով արձակելու դեպքում հրթիռը կարող է թռչել ավելի քան 15 հազար կմ և հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածին։

Հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 10։14-ին, ցած է ընկել 11։23-ին, հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան։ Նա ուշադրություն է հրավիրել, որ հրթիռն օդում է եղել 69 րոպե։

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը հյուսիսկորեական հրթիռը խոցելու հրաման չեն ստացել, հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Հրթիռի արձակման մասին հաղորդումից հետո ԱՄՆ ՌՕՈՒ-ի Միսավա ռազմակայանում, որը գտնվում է ճապոնական հյուսիսարևելյան Աոմորի շրջանում, տագնապ է հայտարարվել, սակայն քիչ անց չեղարկվել է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎնասվածքների պատճառով ԱԱ-2022-ին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածըՄԱԳԱՏԷ․ Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» պատրաստելու հետքեր չեն հայտնաբերվել