‘
ԿԺԴՀ ղեկավարությունը քննարկում է ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման հարցով հետագա բանակցությունները դադարեցնելու որոշումը: Այդ մասին ուրբաթ օրը Փհենյանում կայացած մամլո ասուլիսում, որին հավիրված էին օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ և արտասահմանցի լրագրողներ, տեղեկացրել է հանրապետության փոխարտգործնախարար Ցոյ Սոն Հին:
«Մենք մտադիր չենք որևէ կերպ զիջումների գնալ ԱՄՆ պահանջների հարցում (որոնք ներկայացվել են Հանոյի գագաթնաժողովում), առավել ևս՝ ցանկություն չունենք նման կարգի բանակցություններ վարել»,- շեշտել է Ցոյ Սոն Հին:
ԿԺԴՀ ԱԳՆ փոխնախարարի այս հայտարարությունը ժողովրդական հանրապետության ներկայացուցչի առաջին պաշտոնական հայտարարությունն է՝ ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վիետնամում կայացած գագաթնաժողովիվ հետո, որը փետրվարի 28-ին ավարտվեց առանց որևէ պայմանագրի ստորագրման:
Փոխնախարարը նաև նշել է, որ Հանոյում բանակցությունների ձախողման պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը, որը «տարված էր իր սեփական քաղաքական շահերով և անկեղծ ցանկություն չուներ որևէ արդյունքի հասնելու»:
ԿԺԴՀ ԱԳՆ փոխնախարի խոսքով՝ Կիմ Չեն Ինը մտադիր է մոտ ապագայում հանդես գալ պաշտոնական ուղերձով, որպեսզի հայտնի Հանոյի գագաթնաժողովի տապալումից հետո հանրապետության հետագա քայլերի մասին:
Փոխանցում է tass.ru-ն:
‘