‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չորեքշաբթի հայտարարել է, թե ԿԺԴՀ իշխանությունները չեղյալ են հայտարարել իր ծրագրված այցը միջկորեական արդյունաբերական համալիր՝ սահմանամերձ Քեսոն քաղաքում: Այդ մասին հաղորդել է «Յոնհափ» լրատվական գործակալությունը:
Պան Գի Մունը Քեսոն պետք է այցելեր մայիսի 21-ին, որպեսզի այնտեղ հանդիպեր հարավկորեացի գործարարների և հյուսիսկորեացի բանվորների հետ:
«Վաղ առավոտյան Հյուիսային Կորեան հանկարծ դիվանագիտական խողովակներով մեզ տեղեկացրեց, որ մերժում է Քեսոնի համալիր այցելության իմ դիմումը»,- հայտարարել է Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով Սեուլում ընթացող թվային տեխնոլոգիաների համաժողովում:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մերժումը որևէ կերպ չի հիմնավորվել, և ցավ է հայտնել այդ կապակցությամբ:
Պան Գի Մունը ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարն էր լինելու, ով այցելելու էր այդ համալիր՝ 2004 թ. դրա գործարկումից ի վեր: Նա նաև առաջին գլխավոր քարտուղարն էր լինելու, ով ավելի քան 20 տարիների ընթացքում այցելելու էր Հյուսիսային Կորեա:
Քեսոնի համալիրն սկսել է աշխատել 2004 թ.: Այն աշխատանք է ապահովում ԿԺԴՀ 55 հազար քաղաքացիների համար, ինչպես նաև երկրում արտարժույթի հիմնական աղբյուրն է: Փոխանցում է lenta.ru-ն:
‘