‘ԿԺԴՀ-ն սպառնում է խզել Հարավի հետ պայմանավորվածությունը’

597

Փհենյանը Սեուլին սպառնացել է խզել 1950-1953 թթ. Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը, եթե Հարավային Կորեան չդադարեցնի զորավարժությունները:

Երկու պետությունների ներկայացուցիչները ընտանիքների վերամիավորման վերաբերյալ պայմանավածություն էին ձեռք բերել ընդամենը նախօրեին, սակայն ԿԺԴՀ-ն կտրականապես հանդես է գալիս Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակների համատեղ զորավարժությունների դեմ, որոնք անցկացվելու են փետրվարին:

Չորեքշաբթի օրը դիվանագետները որոշել էին, որ փետրվարի 20-25-ը հարազատների հանդիպումը տեղի կունենա սահմանից ոչ հեռու՝ ԿԺԴՀ-ի տարածքում:

Նախորդ տարիներին անցկացվել է մոտավորապես 20 հավաք, որոնց ընթացքում կարողացել են հանդիպել ավելի քան 3000 ընտանիքներ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի պաշտպանության նախարարը համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է Անջեյ Կասպշիկին’