‘
Հյուսիսային Կորեան մարտական պատրաստության է բերել ռազմավարական հրթիռները և հեռահար հրետանին: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ԿԺԴՀ-ն հայտարարել է, թե հրթիռներն ուղղված են ԱՄՆ-ի և Գուամ և Հավայան կղզիներում նրա ռազմակայանների ուղղությամբ: Այդ գործողությունները ամերիկյան ռմբակոծիչների անցկացրած զորավարժությունների պատասխանն են: «Այս պահից սկսած՝ Կորեական ազգային բանակի գերագույն հրամանատարությունը թիվ 1 մարտական պատրաստության է բերում հրետանային բոլոր բլոկները, այդ թվում՝ հեռահար հրթիռների և ռազմավարական հրթիռների արձակման սարքերը: Սպառազինության բոլոր միավորներն ուղղված կլինեն թշնամական օբյեկտների, այդ թվում՝ Հավայան և Գուամ կղզիներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ», հաղորդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
ԿԺԴՀ-ի այս հայտարարությանն ի պատասխան՝ Չինաստանի արտաքին գործոց նախարարությունը հակամարտության բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել:
Նախկինում Հյուսիսային Կորեան արդեն իսկ սպառնացել էր միջուկային գրոհ ձեռնարկել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ: Սակայն, մասնագետների կարծիքով՝ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի տարածքին միջուկային հարված հասցնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի, հաղորդում է rbc.ru-ն:
‘