ԿԺԴՀ-ն տեղեկացրել է կորոնավիրուսի «առաջին դեպքերի» մասին

553

ԿԺԴՀ իշխանությունները հաղորդել են երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին, տեղեկացնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։

Հաղորդվում է, որ վիրուսի «Օմիկրոն» տարբերակով վարակվելու դեպքեր են արձանագրվել Փհենյանում, Covid-19-ի ախտանշաններ ունեցող բնակիչները թեստավորվել են մայիսի 8-ին։

Դրանից հետո ամբողջ երկրում «առավելագույն արտակարգ դրության» ռեժիմ է սահմանվել և լոքդաուն է հայտարարվել։ Չի հաղորդվում, թե հատկապես քանի մարդ է վարակվել։

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ենթականերին հրամայել է կասեցնել վիրուսի տարածումը և խոստացել է, որ երկիրը կհաղթահարի այդ ճգնաժամը, որը, ըստ նրա, ծագել է անակնկալ կերպով։

Կիմ Չեն Ինը նաև հրահանգել է սաստկացնել հսկողությունը երկրի սահմաններում։

ԿԺԴՀ-ի իշխանությունները նախկինում հայտարարել էին, թե համավարակի ընթացքում երկրում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար
Հաջորդ հոդվածըԲըլթ-33. ՉԻ