‘
ԿԺԴՀ ԱԳՆ-ն «բացահայտ ահաբեկչական ակտ» է անվանել հոլիվուդյան նոր կինոկատակերգությունը հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության մասին, հաղորդել են հյուսիսկորեական լրատվամիջոցները:
«Մենք չենք կարող հանդուրժել այդ բացահայտ ահաբեկչական ակտը, երբ ֆիլմում փորձում են հրապարակավ վնասել մեր մեծագույն առաջնորդին, վիրավորել մեր ժողովրդին և ոչնչացնել մեր վարչակարգը»,- ասվում է հյուսիսկորեական արտաքին գերատեսչության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որն այսօր հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Հարցազրույց» ֆիլմը՝ Սեթ Ռոգենի և Ջեյմս Ֆրանկոյի գլխավոր դերակատարմամբ, պատմում է երկու լրագրողների մասին, ովքեր հարցազրույց են վերցնում Կիմ Չեն Ինից, իսկ հետո, ԿԸՀ-ի առաջադրանքով, իբր, սպանում են նրան: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին:
Փհենյանը ֆիլմի հեղինակներին անվանել է «հանցագործներ», ովքեր համարձակվել են վիրավորել նրան, ով «բանակի և ժողովրդի համար կյանքից էլ թանկ է», և կոչ է արել թույլ չտալ ֆիլմի ցուցադրությունը: Հակառակ դեպքում ԿԺԴՀ ԱԳՆ-ն սպառնում է «վճռական և անողոք միջոցների» դիմել: Փոխանցում է ria.ru-ն:
‘