‘ԿԺԴՀ-ում հրթիռի արձակման փորձարկումն անհաջող է անցել’

1362

Արևելյան ափից բալիստիկ հրթիռի արձակման՝ Հյուսիսային Կորեայի փորձն անհաջող է անցել, հաղորդել են հարավկորեական իշխանությունները:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում մանրամասները չեն ներկայացվել, սակայն «Յոնհափ» գործակալությունը տեղեկացրել է, որ հրթիռը եղել է «Մուսուդան» դասի, 3000 կիլոմետր թռիչքային հեռահարության, այսինքն՝ միանգամայն բավարար՝ հասնելու Ճապոնիայում և Գուամում ամերիկյան ռազմաբազաներին:

ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը տեղեկացրել է, որ ամերիկյան զինվորականները նույնպես հետևել են հրթիռի անհաջող արձակմանը:

Ապրիլի 15-ին լրանում է ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 104-ամյակը: Նման հիշարժան օրերին Փհենյանը հաճախ է անցկացնում միջուկային կամ բալիստիկ փորձարկումներ, որոնք միջազգային հանրությունն ընկալում է որպես  սադրանք, նշում է Associated Press-ը:

Փոխանցել է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լրանում է Պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 84-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղցի իրավապաշտպան. Այդ դեպքում կտեսնեք, թե ինչպես է ռուսական իշխանությունը սկսելու սիրաշահել Հայաստանին’