‘Կիեւի միլիցիայի պետը հրաժարական է տվել’

929

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության (Կիեւի միլիցիայի) պետ Վալերի Կորյակն այսօր կայացած ՆԳՆ կոլեգիայի նիստում խնդրել է երկրի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյին քննարկել իր` սեփական դիմումի համաձայն հրաժարական տալու հարցը:

Կոլեգիայի նիստի ավարտին Զախարչենկոն հայտարարել է, որ Կորյակը ժամանակավորապես հեռացված է պարտականությունների կատարումից` մինչեւ ծառայողական քննության ավարտը: Կիեւի միլիցիայի ղեկավարի պաշտոնում նոր` ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վալերի Մազանը:   

Ավելի վաղ Կորյակը հայտարարել է, թե ինքն է Բերկուտին (ուկրաինական հատուկ նշանակության ջոկատին) տվել Անկախության մայդանում հավաքվածներին ցրելու հրամանը:  

 

 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը մեկնում է Մոսկվա`«վերադարձնելու» առեւտրատնտեսական նորմալ ռեժիմը ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. «Շնորհակալություն» պարոն Վլադիմիրին, ինքը, որ չգար, Հայաստանի իշխանությունները էդ ճամփեն ասֆալտողը չէին’