‘Կիեւում ձերբակալվել է «Россия сегодня»-ի թղթակիցը’

804

«Россия сегодня» լրատվականի թղթակից Անդրեյ Ստենինը, որը մի քանի օր առաջ, ըստ պաշտոնական տվյալների, կորել էր Ուկրաինայի տարածքում, գտնվում է կալանքի տակ: Լրագրողին կասկածում են ահաբեկչական գործողություններին աջակցելու մեջ:

Ստենինը ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայության աշխատակիցների կողմից: «Նա մասնակցություն է ունեցել Շախտյորսկում իրականացված սպանություններին եւ խոշտանգումներին: Ամբողջ աշխարհին ցնցել են նրա կողմից արված  լուսանկարները, որտեղ սկզբում տեսնում ենք  վիրավոր զինվորի, իսկ մեկ օր անց մեկ այլ նկարում, նույն զինվորին՝ սպանված: Մենք կարծում ենք, որ Անդրեյը, հնարավոր է, որ մասնակցություն է ունեցել ահաբեկչական գործողությունների: Դա արդեն լրագրություն չէ, այլ աջակցություն ահաբեկչությանը»,- ասել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գարասչենկոն: Նա նշել է նաեւ, որ տեղեկացված չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Ստենինը:

Նախորդ հոդվածը‘Էբոլա վիրուսից Եվրոպայում առաջին հիվանդն է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Ռոբին Ուիլյամս. Երբ ես կմեռնեմ, պարեք իմ գերեզմանի վրա’