‘Կիեւում միլիցիան արգելափակում է Անկախության Մայդանը’

1230

Կիեւի կենտրոնում միլիցիայի աշխատակիցները փորձում են հետ մղել ցուցարարներին, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու` կառավարության որոշման դեմ, տեղեկացնում է РИА-Новости-ն` հղում անելով ուկրաինական «Հինգերորդ ալիքին»:

Իրավապահներն սկսել են Անկախության հրապարակում` Մայդանում երկաթե պատնեշներ տեղադրել` փոքրացնելով այն տեղը, որտեղ տեղի է ունենում բողոքը: Այնուհանդերձ, ըստ աղբյուրի, հավաքվածների թիվը հազիվ հարյուրի է հասնում:

Նախորդ հինգշաբթի Ուկրաինայի կառավարությունը կասեցրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը: Կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին` ակտիվ առեւտրա-տնտեսական համագործակցություն սկսել Մաքսային միության եւ ԱՊՀ երկրների հետ

Ընդդիմությունը նախագահ Յանուկովիչին եւ կառավարությանը մեղադրում է եվրաինտեգրացման գործընթացի ձախողման մեջ` համարելով այդ քայլը Սահմանադրության խախտում:

Կառավարության որոշումը բողոքի ալիք է բարձրացրել ողջ երկրով մեկ:  

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում Թուրքիայի դեսպանից պահանջել են լքել երկիրը’
Հաջորդ հոդվածը‘Ովքե՞ր են ներկայիս ամենամեծ կարողությունն ունեցող նկարիչ-դիզայներները (Ֆոտոշարք)’