‘ Կիեւում նշել են խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամկետները’

880

Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման ՄԱԿ որոշումը հնարավոր է ընդունվի մի քանի ամիս անց, սակայն այս գործընթացը կարելի է արագացնել: Այս մասին, ուկրաինական Пятый канал-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերի Չալիյը:

«Անհրաժեշտ է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի որոշումը, հետո մանդատի նախապատրաստման համար փորձագետները ժամանում այստեղ, հետո Անվտանգության խորհրդի որոշումն է: Սկզբունքորեն, գործընթացը կարելի է արագացնել, ես կարծում եմ, որ կարող է մեկ-մեկուկես ամիս լինի, եթե հասկանան իրավիճակի բարդությունը: Առաքելության զարգացումը նույնպես որոշ ժամանակ է պահանջում,- Չալիյի խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը:

Ընդ որում, աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Անվտանգության խորհրդի որոշումը անհրաժեշտ է Եվրոմիության ոստիականական առաքելության գործուղղման համար:
«Սա անվտանգության եւ խաղաղության ապահովման առաքելություն է: Սա Peace Enforcement չէ, բայց, ի տարբերություն ԵԱՀԿ, նրանք զենքով մարդիկ են՝ «կապույտ սաղավարտներ»»,- ասել է նա, նշելով, որ այդպիսի առաքելության գլխավոր խնդիրը՝ զինադադարի ռեժիմի խախտումների արձանագրումն է:

Չալիյը նաեւ ընդգծել է, որ Կիեւը չի հրաժարվում մինսկյան պայմանավորվածություններից: «Մեզ պարզապես պետք է դրանց կատարման համար գործիք եւ միջոց գտնել: Մենք փորձել ենք ԵԱՀԿ, դա բավարա չէ: Տեղի է ունենում էսկալացիա, եւ մեզ անհրաժեշտ է դուրս գալ այլ մակարդակի վրա»,- ավելացրել է նա:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ընը փոխել է սանրվածքը’
Հաջորդ հոդվածը‘Սոմալիում ահաբեկիչները գրոհել են նախարարներով եւ պատգամավորներով լի հյուրանոցը’