‘Կիեւ. Հոսպիտալացվել է 15 ոստիկան ‘

866

Կիեւում 15 միլիցիոներ է հոսպիտալացվել Բանկովսկայա փողոցում տեղի ունեցող բախումների հետեւանքով: Հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ այդ փողոցում է գտնվում նախագահական նստավայրը: Ներկայում բախումները շարունակվում են: Ոստիկանների կողմից ուժի կիրառման մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում:  

Գործակալությունը նշում է նաեւ, որ նախագահական նստավայրի մոտ է ժամանել նաեւ ժողովրդական պատգամավոր Պյոտր Պորոշենկոն, ով բարձրացել է այնտեղ կայանված բուլդոզերի վրա եւ կոչ արել ցուցարարներին չենթարկվել սադրանքների ու վերադառնալ Անկախության Մայդան: Ցուցարարները չեն ենթարկվել պատգամավորի կոչին եւ վերջինիս ուժով ցած են իջեցրել:

Նախորդ հոդվածը‘Կիեւ. Նախագահականի մոտ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել ‘
Հաջորդ հոդվածը‘Կիեւ. ոստիկանները «հետ են մղել» նախագահականը գրոհող ցուցարարներին’