‘Կիեւ. Մայդանում վրաններ են տեղադրում’

1026

BBC-ն փոխանցում է, որ այս պահին Կիեւի Մայդանում` Անկախության հրապարակում, ցուցարարները վրաններ են տեղադրում: Բողոքի ակցիաների մասնակիցները պատրասվում են անժամկետ ցույցի: Ներկաները բարիկադներ են պատրաստել Մայդանին հարող փողոցների սկզբնամասում, որպեսզի պաշտպանվեն Բերկուտի հարձակումներից: Բարիկադների համար «շինանյութ են» հանդիսացել ոստիկանական այն արգելապատնեշները, որոնք տեղադրվել էին Ամանորյա Տոնածառի պաշտպանության համար: Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, այս պահին հրապարակում ավելի քան 15 հազար մարդ կա:   

Նախորդ հոդվածը‘Կիեւ. Դատարանն արգելել է մինչեւ հունվարի 7-ը ցույցեր անցկացնել նախագահական նստավայրի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի խնդրանք Սերժ Սարգսյանին. Պուտինին բարևելիս չկոտորեք Ձեզ ու ամբողջ մարմնով գետնին չհպվեք’