‘Կիեւ. Նախագահականի մոտ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել ‘

1014

BBC-ն հաղորդում է, որ Կիեւում նախագահական նստավայրի մոտ գնացած ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Հնչում են ձայնային նռնակների պայթյունի ձայներ, ինչպես նաեւ ամենուրեք ծուխ է երեւում:

Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ արհմիությունների տանը սկսում է գործել «Մայդանի պարեկային ծառայությունը»: Նա նաեւ հավելել է, որ պարեկ է նշանակվել Անդրեյ Պարաբույը: Տուրչինովը նաեւ կոչ է արել այնտեղ տանել ուտելիք եւ տաք իրեր, ինչպես նաեւ կոչ է արել ցուցարարներին ենթարկվել դաշտային հրամանատարների հրահանգներին:

Իր հերթին, Արսենիյ Յացենյուկը` խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտարարել է.

«Մենք որոշել ենք Մայդանում շտաբ բացել: Դիմում ենք մեր արեւմտյան գործընկերներին` պատժամիջոցներ կիրառել Յանուկովիչի նկատմամբ: Յանուկովիչն այլեւս մեր նախագահը չէ, նա պետք է հեռանա: Կամ իրենք մեզ, կամ` մենք նրանց: Ուկրաինան պետք է ոտքի կանգնի»:

 

Նախորդ հոդվածը‘Կիեւ. Ցուցարարները գրավել են քաղաքապետարանի շենքը ‘
Հաջորդ հոդվածը‘Կիեւ. Հոսպիտալացվել է 15 ոստիկան ‘