‘Կիեւ. Ցուցարարները գրավել են քաղաքապետարանի շենքը ‘

1212

Եվրաինտեգրման կողմնակիցները Ուկրաինայում ներխուժել են Կիեւի քաղաքային ադմինիստրացիայի շենքը: Այդ մասին ուղիղ եթերում հաղորդել է Громадське ТВ-ն: Շենքի ներսում գտվող ցուցարարները կոչ են արել միմյանց քարուքանդ չանել ներքին հարդարանքը: «Մենք վանդալներ չենք, մենք եվրոպացիներ ենք»,- հայտարարել է ցույցի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը: Ավելի վաղ, քաղաքապետարանի շենքում մի քանի ապակիներ են ջարդվել: Եվրաինտեգրման կողմնակիցների շտաբը հայտարարել է, որ կատարվածը սադրանք էր: Այն նաեւ կոչ է արել ցուցարարներին չսկսել որեւէ պետական վարչական շենքի գրոհը` առանց հատուկ հրահանգի:

 

 

Նախորդ հոդվածը‘Եվրամայդանի իրադարձությունները`Океан Ельзи-ի СТІНА երգի ուղեկցությամբ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կիեւ. Նախագահականի մոտ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել ‘