Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին (8 գոլ) արժանացած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անհավանական ռեկորդ է սահմանել՝ 23 տարեկանում դառնալով աշխարհի առաջնությունների եզրափակիչներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ։ Երկու անընդմեջ եզրափակիչի մասնակցած Մբապեն խփել է 4 գոլ։
Նա գերազանցեց անգլիացի Ջեֆ Հյորսթի, ֆրանսիացի Զինեդին Զիդանի, բրազիլացիներ Վավայի եւ Պելեի ցուցանիշը՝ 3-ական գոլ։
Արգենտինայի դեմ եզրափակիչում Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Մեկ գոլ էլ նա խփել է 2018թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում։ Չորս տարի առաջ Ֆրանսիան դարձել էր չեմպիոն։
Մբապեն մինչեւ 24 տարեկան դառնալը աշխարհի առաջնություններում 10 եւ ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է։ Նա 12 գոլ է խփել։