ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ 2022թ․ նոյեմբերին եւ դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլիստների արհմիության կայքը, որն անցկացրել է քվեարկությունը։
Նոյեմբերին եւ դեկտեմբերին Մբապեն մասնակցել է երեք հանդիպման, խփել երկու գոլ։ Կրիստոֆ Գալտիե գլխավորած թիմը երեք խաղերում էլ հաղթանակ էր տարել։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 17 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում։
ՊՍԺ-ն 19 խաղից հետո 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։