‘Կիլիան Մբապեն չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ’

806

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի արձագանքում փարիզյան ակումբի ղեկավարության փորձերին պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, գրում է Marca-ն։

20-ամյա ֆուտբոլիստը ցանկություն չունի նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

ՊՍԺ-ում անցկացրած երկու մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 87 հանդիպման, խփել 60 գոլ։

Մբապեին ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»։

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ․ Լուիս Սուարեսի վրիպման հետեւանքով Ուրուգվայը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘AS. Բեյլի գործակալը հանդիպել է «Ինտեր»-ի ղեկավարությանը’