‘
Ֆրանսիայի ընթացիկ առաջնության հերթական տուրի ՊՍԺ-«Մարսել» (2-2) խաղում Նեյմարը երկու դեղին քարտ ստացավ։ Երկրորդը ստացավ այն բանից հետո, երբ թեթևակի հրեց «Մարսելի» խաղացող Լուկաս Օկամպոսին, ինչից հետո վերջինս հաճույքով ընկավ։
Խաղից հետո Նեյմարը հայտարարեց, որ մրցավարը դաժան գտնվեց իր հանդեպ: Հարցին անդրադարձել է նաև Նեյմարի թիմակից Կիլիան Մբապեն:
— Ես չեմ մեղադրի մրցավարին, առանց այն էլ նրա վրա մեծ ճնշում կա։ Մենք չենք կարող մրցավարների հետ քննարկել նրանց որոշումները։ Ուստի նրանց թվում է, թե նրանք ֆուտբոլիստներից ավելի բարձր դիրքում։ Սա է խնդիրը, չէ՞ որ մենք միասին ենք ներկայացումը ցուցադրում։ Կարծում եմ պետք է հանձնաժողով ստեղծել, որը կուղղեր այդ ամենը։ Մենք պատժված խաղացող ունենք՝ Նեյմարը։ Ինչու՞ հանդիպումից հետո չպատժել մրցավարներին, ինչպես պատժում են ֆուտբոլիստներին,- նշել է Մբապեն:
‘