‘Կիմ Բալայանին հատուցում են՝ «իրեն ճիշտ պահելու» համար. «Ժողովուրդ»’

2098

Ինչպես արդեն հաղորդել էինք, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի ավագ որդին՝ Դավիթ Բալայանը, հերթական պաշտոնի բարձրացումն է ստացել, նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ փոխարինելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հորը: Մինչ այս Դավիթ Բալայանը զբաղեցնում էր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

«Ժողովուրդը» այս կապակցությամբ գրում է. «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Կիմ Բալայանի ընտանիքի անդամների պաշտոնական առաջխաղացումը դեռ չի դադարում: Հիշեցնենք, որ «վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկում ՍԴ նախկին անդամ Վալերի Պետորսյանը ԱՄՆ դիվանագետներին պատմել էր, որ 2008-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ բողոքը ՍԴ-ում քննարկելիս  այդ դատարանի անդամներից Կիմ Բալայանին ՀՀ իշխանությունները խոստացել էին «իրեն ճիշտ պահելու» դեպքում նրա որդուն նշանակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ: Հետագայում հենց այդպես էլ եղավ, Բալայանի որդին՝ Տիգրան Բալայանը, նշանակվեց ԱԳՆ մամուլի խոսնակ»:

Նախորդ հոդվածը‘Sportbox. Յուրա Մովսիսյանը լավ առաջարկի է սպասում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ Թե ինչպես էր Ռոնալդուն դժգոհում Կասիլյասի բաց թողած գոլից հետո(տեսանյութ)’