‘
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել է ոչ թե այն մարկերով, որ առաջարկել է ամերիկյան կողմը, այլ այն գրչով, որը նրան իր քույրն է մատուցել:
Դեռ մինչև արարողության սկիզբը, երբ ստորագրման համար նախապատրաստված փաստաթղթերի թղթապանակները և միանման սև մարկերները՝ Դոնալդ Թրամփի անունով, դրել են սեղաններին, հյուսիսկորեական առաջնորդի թիկնազորի՝ սպիտակ ձեռնոցներով աշխատակիցը բացել է մարկերը և այն մանրազնին սրբել անձեռոցիկով:
Այնուհանդերձ, ստորագրումից անմիջապես առաջ Կիմ Չեն Ինին է մոտեցել նրա քույրը՝ Կիմ Յո Չժոնը, և նրան տվել գրիչ, որով էլ ԿԺԴՀ առաջնորդը ստորագրել է ամփոփիչ փաստաթուղթը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘