‘Կիմ Չեն Ինը բանակի մատակարարումը վստահել է իր կրտսեր քրոջը’

710

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը իր կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Չժոնին նշանակել է բանակի մատակարարման համար պատասխանատու կուսակցական մարմնի ղեկավար: Այդ մասին տեղեկացնում է հարավկորեական մամուլը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի աղբյուրներին:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կիմ Յո Չժոնը նշանակվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության 54-րդ բաժնի ղեկավար՝ մորեղբոր՝ Չան Սոն Տհեկի մահապատժից հետո, ինչը հայտնի դարձավ դեկտեմբերի 12-ին: Պետության երկրորդ դեմքը համարվող Չան Սոն Տհեկը, ենթադրաբար, համակարգում էր այդ բաժնի աշխատանքը ևս: 54-րդ բաժնի իրավասությունների մեջ է մտնում բանակի ապահովումը էլեկտրաէներգիայով, ինչպես նաև զորքերին ածուխի, վառելիքի, հագուստի մատակարարումը և նյութական այլ կարիքները հոգալը: Բացի այդ՝ կուսակցական մարմինը հանրախանութներ ունի Փհենյանում և նավահանգստային Վոնսան քաղաքում, ղեկավարում է հանքավայրերի (ենթադրաբար՝ ածուխի), էլեկտարէներգիայի, ցեմենտի գործարանների և գյուղմթերքի մատակարարման ցանցեր, փոխանցում է lenta.ru-ն::

Նախորդ հոդվածը‘«Ժնև-2». Սիրիայի ընդդիմությունը ռիսկի տակ է դնում Արևմուտքի աջակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան ապաստան է տրամադրել աֆղանստանցի աթեիստին’