‘
Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Կիմ Չեն Ինը որոշում է ընդունել մնալ Փհենյանում, նա չի կարողանա ներկա գտնվել, այդ որոշումը մեզ փոխանցել են դիվանագիտական խողովակով: Իր այդ որոշումը կապված է ներկորեական գործերով»,- հայտարարել է Պեսկովը:
Նա ավելացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը մայիսի 9-ին նույնպես նախատեսված չէ:
‘