‘Կիմ Չեն Ինը զորքերին հրահանգել է պատրաստ լինել պատերազմի՝ առանց նախազգուշացման’

732

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը իր հորը և նախորդին՝ Կիմ Չեն Իրին «մեծ առաջնորդ» հայտարարելու տարեդարձի առթիվ այցելել է Կորեայի ժողովրդական բանակի 526-րդ զորամաս և զինվորներին հրահանգել պատրաստ լինել առանց նախազգուշացման պատերազմ սկսելու, հաղորդել են հյուսիսկորեական լրատվամիջոցները: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նշում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը երեքշաբթի այցելել է «մեծ փառքի զորամաս», քանի որ 526-րդ զորամասում են ծառայել 1950-1953 թթ. Կորեական պատերազմի 57 «հանրապետության հերոսներ»: Զորամասի հրամանատարության հետ հանդիպմանը Կիմ Չեն Ինը ընդգծել է, որ բանակում պետք է հիշեն Կիմ Չեն Իրին «մեծ առաջնորդ» հռչակելու օրը, քանի որ նա ԿԺԴՀ-ն դարձրել է «համաշխարհային մակարդակի ռազմական տերություն»: Զինվորների կենսապայմաններին ծանոթանալով՝ երկրի ղեկավարը նրան խրատել է. «Մի մոռացեք, որ չի կարելի հայտարարել՝ մենք երբ պատերազմ կսկսենք, և շարունակեք պատրաստվել մարտի», փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լաս Վեգասում տաքսու վարորդը ուղևորին է վերադարձրել մեքենայի մեջ թողած 300 հազար դոլարը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի պետությունների վարկանշային աղյուսակում առաջինը Կանադան է. Forbes’