ԿԺԴՀ պետական գործերի նախագահ, Կորեայի աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ինը ընդգրկվել է ուկրաինական «Խաղաղարար» (Миротворец) բազայում, որտեղ հրապարակվում են այն մարդկանց անձնական տվյալները, որոնց կայքի հեղինակները համարում են երկրի թշնամիներ։
Որպես ցուցակում ընդգրկելու պատճառ նշվում է, ի թիվս այլ բաների, նաև «հանցափորձը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ» և Ռուսաստանի Դաշնության հետ հանցակցությունը։
Կայքում նշվում են հյուսիսկորեական առաջնորդի անձնական տվյալները, նաև այն, որ նա աշխարհի շատ երկրների սահմանած պատժամիջոցների տակ է գտնվում։
Բազայում Կիմ Չեն Ինին ներառելու ամսաթիվը նշված է սեպտեմբերի 6-ը։
Փոխանցում է tass.ru-ն։