‘Կիմ Չեն Ինը խրախուսել է գիտնականներին՝ ջրածնային ռումբի հաջող փորձարկման համար’

943

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը շնորհակալություն է հայտնել այն գիտնականներին, ինժեներ-տեխնոլոգներին և բանվորներին, ովքեր ավանդ են ներդրել ջրածնային ռումբի հաջող փորձարկման գործում: Հանդիպման ժամանակ Կորեայի աշխատանքային կուսակցության առաջին քարտուղարն ու Պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ «նրանք շատ ավելի մեծ հաջողությունների կհասնեն գիտական հետազոտությունների բնագավառում՝ ինքնապաշտպանության նպատակով միջուկային կարողությունները հզորացնելու համար»:

Ի նշան բարեհաճության՝ Կիմ Չեն Ինը լուսանկարվել է նրանց հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հյուսիսային Կորեայում ջերմամիջուկային փորձարկում է կատարվել, ինչից հետո ԿԺԴՀ կառավարության հայտարարության մեջ նշվել էր, թե Վաշինգտոնի ագրեսիվ քաղաքականության պատճառով « Կորեական թերակղզին վերածվել է թեժ կետի, որտեղ ցանկացած պահի կարող է միջուկային պատերազմ բռնկվել»: Ուստի «ջրածնային ռումբ ունենալու՝ ԿԺԴՀ որոշումը ինքնիշխան պետության օրինական իրավունքն է՝ իր ինքնապաշտպանությունն ապահովելու համար»: Նույն հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Փհենյանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը «հանրապետության նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Նախօրեին զինվոր է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ֆրանչեսկո Պարմիջանինոն. մերկ եկավ, մերկ էլ գնաց’