Կիմ Չեն Ինը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

621

Հուլիսի 24-ից 29-ը Փհենյանում կայացել է Կորեական ժողովրդական բանակի հրամանատարության և քաղաքական կոմիսարների համար պատմության ընթացքում առաջին սեմինարը։

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել առավելագույն ջանքերը գործադրել բոլոր ստորաբաժանումների մարտունակություն բարձրացնելու ուղղությամբ։

«Ներկայումս թշնամական ուժերը պարբերակար մեծացնում են իրենց հնարավորությունները՝ նախազգուշական հարված հասցնելու համար ԿԺԴՀ-ին, մեծացնում են սպառազինությունը և ակտիվացնում են հնարավոր բոլոր տեսակի զորավարժությունները՝ ագրեսիայի նպատակով։ Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք՝ մեր բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- իր ելույթում ասել է Կիմ Չեն Ինը։

Միջոցառմանը մասնակցել են բանակային բոլոր ստորաբաժանումների զորահրամանատարները և քաղաքական կոմիսարները։

Փհենյանը ավանդաբար դատապարտում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ԶՈՒ համատեղ զորավարժությունները՝ դրանք անվանելով ԿԺԴՀ ներխուժման խաղափորձ։ Վերջին տարիներին Սեուլը և Վաշինգտոնը չեղարկել կամ հետաձգել են մի շարք զորավարժություններ համավարակի պատճառով և Փհենյանին խաղաղ բանակցությունների դիվանագիտական գործընթացի մեջ ներքաշելու նպատակով։

Այս տարի ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժությունները նախատեսված են օգոստոսին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիպրոսը երախտապարտ է ՄԱԿ ԱԽ-ին՝ խաղաղապահների մանդատը երկարացնելու համար
Հաջորդ հոդվածըԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել աֆղանցիներին տեղափոխելու համար դրամական հատկացումներին