Կիմ Չեն Ինը հայտարարել է երկրում կորոնավիրուսին հաղթելու մասին

253

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հակահամաճարակաբանական միջոցառումներին նվիրված նիստում հայտարարել է հանրապետությունում կորոնավիրուսի դեմ հաղթանակ տանելու մասին։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը։

Ապրիլի վերջից ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի տարածման հետևանքով արձանագրված հիվանդների թիվն անցնում է 4,77 մլնից։

 99,99 %-ն առողջացել է։ Հայտնի վերջին տվյալների համաձայն՝ հանրապետությունում մահացել է 74 հիվանդ, այսինքն՝ մահացության մակարդակը կազմում է 0,002 %։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասքը պահանջել է Twitter-ի՝ բոտերի համար պատասխանատու աշխատակիցների անունները
Հաջորդ հոդվածըԿիմ Չեն Ինի քույրը սպառնացել է ոչնչացնել Սեուլը