‘
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կիրակի օրը կայացած՝ Գերագույն ժողովրդական ժողովի ընտրությունների արդյունքում չի ընդգրկվել խորհրդարանականների նոր կազմի ցուցակում, հաղորդել է «Ռենհափ» գործակալությունը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ ընտրությունները ԿԺԴՀ-ում ձևական բնույթ են կրում, և բոլոր առաջադրված թեկնածուները քվեարկությունն անցնում են 100 տոկոսանոց աջակցությամբ, ինչը նշանակում է, որ Կիմ Չեն Ինը որոշել է իր թեկնածությունը չառաջադրել խորհրդարանական ընտրություններում: Նման որոշման պատճառներն անհայտ են, սակայն այդ քայլը հազիվ թե նշանակի, որ Կիմ Չեն Ինը երկրում կորցնում է դիրքերը, նշվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունում ենթադրում են, թե այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ ԿԺԴՀ առաջնորդը ցանկանում է ձևական իմաստով պահպանել օրենսդիր և գործադիր իշխանությունների բաժանումը:
Ի դեպ, ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չենը, կզբաղեցնի Գերագույն ժողովրդական ժողովի 687 տեղերից մեկը:
Փոխանցում է Interfax-ը:
‘